Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Բաքուն հայտարարում է՝ Արցախում պատմական և մշակութային հուշարձանները կպահպանվեն և հասանելի կլինեն նաև հայկական համայնքի համար

Բաքուն հայտարարում է՝ Արցախում պատմական և մշակութային հուշարձանները կպահպանվեն և հասանելի կլինեն նաև հայկական համայնքի համար
30.11.2020 | 22:37

Լեռնային Ղարաբաղում գտնվող պատմական և մշակութային հուշարձանները կպահպանվեն և հասանելի կլինեն բոլոր համայնքներին, այդ թվում՝ հայկական՝ ՏԱՍՍ գործակալությանն ասել է Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը:


«Մշակութային ժառանգության բոլոր հուշարձաններն՝ անկախ իրենց ծագումից, կրոնական պատկանելությունից, կպահպանվեն, կվերականգնվեն և կհանձնվեն բոլոր համայնքների շահագործմանը, ովքեր կապրեն այնտեղ, այդ թվում՝ հայկական համայնքին», - հայտարարել է նա: Խոսելով Դադիվանքի վանական համալիրի մասին, Քերիմովը վերահաստատել է՝ եկեղեցին հասանելի կլինի նաև հայկական համայնքի համար։ Ղարաբաղյան պատերազմի ընթացքում ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ անցած մի շարք բնակավայրերում, այդ թվում՝ Շուշի քաղաքում, բռնության են ենթարկվել հայկական պատմական հուշարձաններ, արձաններ։ Հաճախ վանդալիզմի դրսևորումները լուսանկարահանվել և տեսանկարահանվել ու տարածվել են ադրբեջանական սոցիալական հարթակներում։

Դիտվել է՝ 1529

Մեկնաբանություններ